ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Ինչքան սահմանափակում էին Շիրազին, այնքան մեծանում էր ժողովրդի սերը

Ինչքան սահմանափակում էին Շիրազին, այնքան մեծանում էր ժողովրդի սերը
01.05.2023 | 10:10

Վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի գանգոսկրերի հիման վրա ճանաչված գիտնական Անդրանիկ Ճաղարյանը գիտականորեն վերականգնել էր Դուրյանի դիմանկարը։ 1971 թվականն էր, համալսարանի մեծ դահլիճում դրված էր Դուրյանի գիպսե կիսանդրին, Ճաղարյանը ցուցադրում էր իր կատարած դժվարին, բայց հայրենանվեր աշխատանքը։

Ելույթ ունեցան շատերը:

Այդ տարիներին սահմանափակում էին Շիրազին` հանդիսավոր երեկոների մասնակցելու:

Բայց մտածել են` Դուրյանն «անմեղ» թեմա է:

Դահլիճ մտավ Շիրազը, լեփ֊լեցուն դահլիճը ոտքի կանգնեց, վանկարկում էին` Շի՜-րա՜զ... Շի՜-րա՜զ...

Ելույթի համար բեմ հրավիրեցին Շիրազին. շատ հուզիչ գնահատանքի խոսք ասաց վաղամեռիկ հանճարի մասին, ամեն ինչ լավ էր:

Շիրազը մոտեցավ դիմաքանդակին, խոնարվեց և ասաց.

-Եթե այս գանգն ուղեղով լցվեր, և Դուրյանը լեզու առներ, անպայման կասեր. «Շիրա՛զ ջան, սպասիր, քեզնից առաջ ես եմ Մասիս բարձրանում»:

Փոթորկված դահլիճը ոտքի էր կանգնել:

Իսկ երբ բեմ բարձրացավ Շիրազի հետ եկած ասմունքողը (երիտասարդ կին էր) արտասանեց Շիրազի «Նոր բալիկիս» բանաստեղծությունը, անհնար է բառերով նկարագրել, թե ինչ կատարվեց:

Ինչքան սահմանափակում էին Շիրազին, այնքան մեծանում էր ժողովրդի սերը։

Ժաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4898

Մեկնաբանություններ